Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է


Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է, այլ ոչ թե պատկեր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կամ ստալինյան ռեպրեսիաների մասին վավերագրական ֆիլմից:

Այդ տեսարանը բավարար է, որ պատկերացում կազմես, թե որքանով է խարխլված տվյալ հասարակարգը, անկման ինչ ցածրունքների է հասել տվ յալ իշխանությունը՝ իր ռեպրեսիվ ապարատով հանդերձ:

Ու բացարձակապես անկարևոր է, թե անձն ով է, ինչի մեջ է մեղադրվում: Դա ոչ թե անձին, այլ նման բան անելու հրաման տվողներին, անողներին ու դրանից հրճվանք ապրողներին բնութագրող, նրանց նկարագիրը «կնքող» երևույթ է:

Բայց դա էլ, պարզվեց, ամենը չէր: Նիկոլ Փաշինյանը գործնականում ոչ միայն հաստատեց, որ այդ ամենն իր իմացությամբ ու իր համար էր արվում, այլև հենց ինքն էլ «կնքեց» վերը նշվածը:

«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին, սկսած՝ էդ պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլ յանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեն: ...Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ահա, այս ամենի մեջ «բանալի» ձևակերպումը հենց դա է. «Ես ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այդ տեսարանների կապակցությամբ»:

Ակամա՝ ենթագիտակցորեն է ասվել, թե դիտավորյալ, էական չէ. փաստը մնում է փաստ: Թվում է՝ որևէ մարդ չի կարող նման տեսարանից լավ զգալ, էլ չենք ասում՝ գոհունակության զգացողություն ունենալ: Անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ունի որևէ անձի հանդեպ, հանցանք կատարվել է, թե չի կատարվել, դատարանում ինչը կապացուցվի, ինչը՝ չէ: Անկախ ամեն ինչից: Կատարվածը, կրկնենք, ոչ թե խոշտանգվողին է բնութագրում, այլ խոշտանգողներին ու դրանից գոհունակություն, ցնծություն, հոգուփառավորում զգացողներին: Նման տեսարանը չի կարող մարդուն հաճելի լինել:

Հենց սա է խնդիրը, որ երկրի ղեկին է մեկը, որ լավ է զգում, ուրախանում ու ցնծում է նման տեսարաններից: Ու դա այն նույն անձն է, որն, ըստ պատեհության, «թունդ» քրիստոնյա է ձևանում, սաղմոսներ է անգիր արտասանում, մատնասրտիկներ է(ր) ցուցադրում օրնիբուն:

Իսկ գոհունակության մասին Փաշինյանի ասածը, մեծ հաշվով, ինքնախոստովանական հայտարարություն է: Այսինքն, այն, որ դիմակավորված «իրավապահները» հարձակվում են մարդկանց վրա՝ անկախ տարիքից, դիրքից, վաստակից, անկախ սեռից, անկախ առողջական վիճակից, և կարող են բզկտել մարդանց, հարվածել, գցել գետնին, ահաբեկել երեխաներին, տնեցիներին դիվադադար անել, ահա այդ ամենը Փաշինյանին գոհացնելու համար է արվում:

Ամենավատն այն է, որ նման տեսարաններից լավ զգալու, «հոգին փառավորվելու» համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դեռ մի հատ էլ բարձ է դրվում նրանց թևերի տակ, թե՝ շնորհակալություն:

Չէ, տղանե՛ր, ձեր արածների մեջ «շնորհակալության» բան չկա: Անկախ այն բանից, թե իրավական առումով ինչն ինչքանով է հիմնավորված կամ անհիմն, անմարդկայնությունը, դաժանությունն ու անխղճությունը չեն կարող շնորհակալության բան լինել: Մեկ անձնավորության «լավ զգալու» համար ձեզ ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը
Ամենադիտված