Թրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Թուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը


Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:

Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ.Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:

Այս հայտարարությունները բավականին ուշագրավ, հաճախ նաև հիմնավորված ենթադրությունների ու մեկնաբանությունների առիթ տվեցին: Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ինքը (իրենք) երբեք նման հարց չի բարձրացրել, մեղմ ասած՝ անհամոզիչ է հնչում: Առավել ևս, որ ոչ մեկ անգամ, ամենից նկատելին՝ ուղիղ 1 տարի առաջ ակնհայտորեն փաշինյանամետ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի դեմ ու այն դուրս հանելու պահանջով ակցիա կազմակերպվեց: Ի դեպ, նաև կոնտր-ակցիա եղավ այն ժամանակ: Այսինքն, այնպես չէ, որ նման հարց չէր արծարծվում, ու մեկ էլ Վլադիմիր Պուտինը հանկարծակի որոշեց դրա մասին խոսել:

Երկրորդը (եթե դա չհասկացողներ են մնացել)՝ Պուտինի ակնարկը բավական թափանցիկ էր: Իսկ ակնարկն այն էր, որ պետք չէ փորձել ռազմաբազայի հարցով Ռուսաստանին շանտաժի ենթարկել: Սա այն դեպքը չէ:

Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:

Պա՞րզ է: Այսինքն, ինչ էլ լինի, բնականաբար, եթե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերի, ապա վաղը, մյուս օրը անվտանգության ապահովման խնդիրներ են ծագելու: Դա՝ անխուսափելիորեն: Իսկ երբ այդ խնդիրները ծագեն, Փաշինյանն ու քպականները կասեն՝ տեսա՞ք, ռուսները մեզ լքեցին, թողեցին, գնացին, բա էդպիսի դաշնակի՞ց է լինում, այս, այն: Ինչ-որ բան (ինչ-որ բաներ) չի՞ հիշեցնում:

Նույն «հեղինակային», այսպես ասենք՝ փաշինյանական մոդելն է կիրառվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահների սևացման հարցում: Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք, ինչով փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին: Ու ստացվեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ներխուժել են ադրբեջանական տարածք ու ներադրբեջանական խնդիրներով են փորձում զբաղվել: Ի դեպ, դա ոչ մեկ անգամ հիշեցրել է նաև նույն ՌԴ նախագահ Պուտինը: Նույն փաշինյանական սխեման է կիրառվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության (երևի արդեն՝ չանդամակցության) ու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերում: Ինքը՝ Փաշինյանը, հստակ քայլ չի անում (անդամության «սառեցումը» քայլ չի, կիսաքայլ է), ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չի անում, փոխարենը, բացահայտորեն սպասում է, որ Հայաստանին հեռացնեն: Այսինքն՝ որ հետո էլի մեղքն այլոց վրա բարդի: «Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս, մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասել էր նա:

ԵԱՏՄ-ի հետ կապված էլ: Նախ՝ անում են քայլեր, որոնք հստակ գիտեն, որ խնդիրներ են ստեղծելու, իսկ երբ խնդիրները իսկապես ծագում են, սկսում են թնկթնկալ, թե ԵԱՏՄ-ն իր կանոնները չի պահում, այս, այն:

Ինչևէ: Նորություն չէ, որ Փաշինյանը խնդիրներ հարուցելու և պատասխանատվությունն ու մեղքն այլոց վրա բարդելու մեծ վարպետ է: Բայց դա՝ երկրի ներսում և յուրային լսարանի առաջ: Մինչդեռ արտաքին հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ հնարքներն այլևս չեն գործում: Նաև այդ՝ թույլ քողարկված ակնարկը կար Պուտինի արած հայտարարության մեջ:

Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի:

Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական պատվերներն են, մյուս կողմից՝ Արևմուտքի պատվերները: Այդ երկու խումբ պատվերներն էլ հստակ են ու հիմնականում՝ հայտնի: Թուրքադրբեջանականները հանրահայտ են ու բազմիցս արծարծված: Դրանք հանգում են Հայաստանի՝ որպես պետության ապասուբյեկտայնացմանը, պարզ ասած՝ կազմալուծմանը, ալիևյան «սահմանադրություն» ընդունելուն, նոր տարածքների հանձնմանը, Հայ եկեղեցու դեմ պատերազմին, ազգային գործիչներին «փակելուն» և այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, կամ ասենք՝ Եվրոպան: Այստեղ ևս Փաշինյանին ուղղված պահանջները միանգամայն ակնհայտ են: Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի ակտիվ հակամարտության մեջ, ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խզի բոլոր հնարավոր կապերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային, ռազմաքաղաքական, հումանիտար: Ինչպես Վրաստանին էին պարտադրում, ու ինչի մասին վրաց պետական գործիչները բացեիբաց հայտարարեցին:

Այդ արտաքին պատվերների կատարման համատեքստում են նաև ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումները, հետապնդումները, կալանավորումները: Առաջին հերթին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Բայց ոչ միայն նրա, նաև՝ ազգային այն ուժերի ու գործիչների, որոնք դեմ են Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արևմտյան արկածախնդիրների սև ծրագրերին:

Իրականում Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի, նախքան այդ էլ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, ազգային այլ գործիչների նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների դեմ հալածանքները աշխարհաքաղաքական հակամարտության ատրիբուտ են կամ դրսևորում: Այստեղ ոչ մի հակակոռուպցիոն-մակակոռուպցիոն ու նման այլ խնդիրներ չկան:

Ընդամենը խնդիր է դրված՝ մեկուսացնել բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի» կամ թուրք-ադրբեջանական «հանձնարարությունները» կատարող երկրի:

Այսինքն, այդ բոլոր «գործերը» արտաքին պատվերների շրջանակում են, էությամբ բացարձակ քաղաքական են, այս պարագայում՝ աշխարհաքաղաքական:

Նաև այդ պատվերի հանգամանքով է պայմանավորված, որ նույն «մարդասեր, դեմոկրատ» Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկները բացարձակապես անտարբեր են, որ Հայաստանը, նաև իրենց աջակցությամբ, վերածվում է բացօթյա համակենտրոնացման ճամբարի, յուրօրինակ գետտոյի:

Բայց նրանց ի՞նչ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում է միայն, որ Ռուսաստանի համար վատ լինի:

Հանրությանն էլ Փաշինյանն ու ՔՊ-ն «կերակրում» են «դեպի Եվրոպա գնալու» հեքիաթներով: «Եվրոպա գնալու» խոսույթը պարզապես կեղծիք է: Չկա նման հեռանկար: Շատ հեռավոր ժամկետում չկա: Փոխարենը կա Ռուսաստանի հետ թշնամանալու հանձնարարություն ու շատ մոտակա «ապագա»՝ իր ծանրագույն հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան ԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Ամենադիտված