Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
ՄիջազգայինԵրկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել Կալիֆոռնիայում փոքր մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է New York Post-ը։
«Շաբաթ օրը Ֆրեզնոյի շրջանում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Եվս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց», – ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Սիեռա Սքայ Պարկ օդանավակայանի մոտակայքում։