Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ


Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձենք մոդելավորել մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ Փաշինյանի իշխանության հակամարտությունը հասել է այն փուլին, որ ընդհանրապես խզվել են բոլոր տեսակի կապերը: Կարճ ասած՝ հարաբերություններ, որպես այդպիսին, արդեն չկան: Դատելով այն տեմպերից, որ ստացել են փաշինյանական իշխանության քայլերը, որոնք ակտիվորեն խրախուսվում են իր արտաքին հովանավորների կողմից, առանձնապես «մոդելավորելու» բան էլ չկա, դա միանգամայն տեսանելի մոտակա հեռանկար կարող է դառնալ:

Թե անվտանգային տեսակետից ինչ է նշանակում, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, կարծում ենք, բավականին պարզ և մատչելի կարող են «բացատրել», ասենք, 1918, ապա 1920-21 թվականների իրադարձությունների մասին վկայությունները: Հնարավոր է՝ այդ իրադարձությունների գիտակ պատմաբաններն էլ ասելու բան կունենան:

Հայ-ռուսական հարաբերությունների խզումը, միաժամանակ, նշանակելու է Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգ և շահագործումից դուրսբերում: Հարցը այս դեպքում չի կարելի ընկալել զուտ որպես էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր 1 խոշոր ձեռնարկության լիկվիդացում: Հայաստանն ատոմակայանով ու Հայաստանն առանց ատոմակայանի՝ կարգավիճակային առումով երկու տարբեր երկրներ են: Չխոսենք արդեն գիտական բաղադրիչի, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի ու այդ բնագավառի գիտակների, որակավորված մասնագետների, ճարտարագետների կորստի մասին:

Բայց այս «բարձր մատերիաները», կարծես, ոմանց առանձնապես չեն հուզում: Կամ էլ մարդիկ «գլուխ չունեն» նման թեմաների մեջ խորամուխ լինելու հետ: Դե ինչ, ավելի հողեղեն, յուրաքանչյուրի մաշկի վրա զգացվող իրողություններ ու դրանց հետ կապված հավանական զարգացումներ դիտարկենք: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման առաջին «շորշոփներն» արդեն նկատելի են: Խոսքը, օրինակ՝ գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողների, ընդհանրապես գյուղացիական տնտեսությունների արդեն իսկ ծանր վիճակի մասին է: Տեսեք. գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները անխուսափելիորեն հանգեցնելու էին և հանգեցրեցին այդ ոլորտում տնտեսվարողների վիճակի վատացմանը:

Սակայն դրանք դեռ ծաղիկներն են միայն:

Տեսանելի հեռանկարում շատ հավանական է Ռուսաստանում աշխատանք (եկամտի աղբյուր) գտած մեծ թվով մեր հայրենակիցների արտաքսում կամ պարզապես վերադարձ: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ եղանակով այդ մարդիկ կհայտնվեն Հայաստանում: Խնդրի էությունն այն է, որ միանգամից մեծ թվով հայրենակիցներ, իսկ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդու մասին (եթե նկատի ունենանք նաև ընտանիքները) կանգնելու են սոցիալական բարդությունների առաջ: Բացի այն, որ զրկվելու են կայուն եկամտի աղբյուրներից, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից, հարցն այն է նաև, որ Հայաստանի աշխատաշուկան չի կարողանալու նրանց ճնշող մասին համարժեք աշխատանք կամ զբաղվածություն առաջարկել:

Ըստ որում, արդեն իսկ գրանցվել են դեպքեր, երբ տասնյակ հայրենակիցներ, չցանկանալով սպասել հարաբերությունների վատացման ծայրահեղ աստիճանին, արդեն «ռուսաստաններում» հավաքել են իրերն ու վերադարձել ընդհանուր նշանաբանով՝ «Հայաստանից լավ տեղ չկա»: Այդպիսի օրինակներ ինքներս ենք հանդիպել: Ընդ որում, ոչ քիչ օրինակներ:

Ի լրումն, թե՛ վերը նշված պատճառով, թե՛ հարաբերությունների խզման հետևանքով կրճատվելու, զրոյանալու են ռուսաստանից ֆինանսական հոսքերը, որոնց տրանսֆերտներ են ասում: Մինչդեռ խոսքը ահռելի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեին Հայաստանի ընդհանուր տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության և դրանց շաղկապված ոլորտների կենսագործունեության վրա:

Այսինքն, բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա:

Ավելին, բյուջեի միջոցները օդից չեն հայտնվում: Եվ ընդհանուր աղքատացումը, գյումթերք մշակողների, արտահանողների եկամուտների անկումը, արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների հնարավոր զրոյացումը, առևտրի ծավալների անկումը անխուսափելիորեն անդրադառնալու են բյուջեի մուտքերի վրա:

Բայց սրանք էլ դեռ ծաղկեփնջերն են:

Հարաբերությունների խզումը ենթադրում է, որ Հայաստանը կա՛մ դադարելու է ռուսական գազ ստանալ, կա՛մ էլ այն ստանալու է «եվրոպական» գներով, այսինքն՝ ներկայիս գներից մոտ 6-7 անգամ թանկ: Սա նշանակում է թե՛ գազի կտրուկ թանկացում բնակչության համար, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի թռիչքային աճ: Իսկ այդ երկուսը միասին նշանակում են ամեն ինչի թանկացում՝ սկսած հացից, վերջացրած հանրային տրանսպորտի ուղեվարձով: Այսինքն, զանգվածային աղքատացման հեռանկար:

Սկզբունքորեն, չի կարելի բացառել զարգացման տարբերակ, որ Փաշինյանի իշխանության «բուռն» գործունեության հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվեն մի կացության մեջ, երբ 90-ականների սկզբի «ցուրտումութ» տարիները նույնիսկ երանելի կթվան: Բայց եթե այն ժամանակ գերակշռում էին օբյեկտիվ գործոնները, ապա հիմա այդ ամենը կլինի բացառապես սուբյեկտիվ պատճառներով: Մի անձի, մի ուժի քմահաճույքով և «դրսի» հանձնարարությամբ:

Բնականաբար, խնդիր է ծագելու հացահատիկի, կոնկրետ՝ ցորենի հետ կապված: Հայաստանն, ինչպես հայտնի է, հացահատիկայինների առումով ինքնաբավ չէ: Իսկ Արցախը կորստի մատնելուց հետո՝ առավել ևս:

Եթե այս՝ «սոցիալական բլոկը» ի մի բերենք, ապա հայ-ռուսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի նկատելի անկման, պարզ ասած՝ աղքատացման, շատ կարճ ժամանակահատվածում դիտարկվելու են գների աճ և դրամի արժեզրկում, գործազրկության աճ, սոցիալական վիճակի անտանելիացում:

Ոմանք կարող են կարծել, թե չափազանցնում ենք: Սակայն ասվածի մեջ ոչ մի միստիկ կամ ֆանտազյորական բան չկա: Դա ընդամենը առկա իրողությունների վրա հիմնված չոր, նույնիսկ շատ չոր, տրամաբանական հետևությունների շղթա է:

Կան նաև այնպիսիք, որ նման հնարավոր անկումը համարում են կամ հրամցնում են որպես... ինքնիշխանություն: Ի դեպ, «ինքնիշխանության» մասին: Ակնհայտ է, որ «դատարկված տեղը» արագորեն ձգտելու են լրացնել Թուրքիան և Ադրբեջանը: Հազիվ թե կարող է գտնվել որևէ ողջախոհ անձ, որ նման ազդեցության կամ ճնշման տակ հայտնվելը բնորոշի որպես «ինքնիշխանություն»: «Ինքնակերություն» կամ «ինքնահիմարություն»՝ միգուցե, բայց հաստատ՝ ոչ ինքնիշխանություն:

Մտածելու համար հատկացված ժամանակը սեղմվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութ
Ամենադիտված