Գիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ
ՄիջազգայինԳիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրին, այդ թվում՝ Կիևում և Կիևի մարզում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հարձակման ժամանակ օգտագործվել են ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող հարվածային անօդաչուներ։
Արդյունքում խոցվել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համալիրի օբյեկտներ, որոնք ներգրավված են եղել ԱԹՍ-ների և թևավոր հրթիռների արտադրության և պահեստավորման մեջ։
Ռուսական զինուժը նաև հարվածել է Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմական նշանակության բեռների տրանսպորտալոգիստիկ և բաշխման կենտրոններին, ինչպես նաև Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ռազմական բեռների բեռնաթափման համար։
«Մայրաքաղաքում կան բնակելի շենքերի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի վնասվածքներ: Այս պահի դրությամբ հայտնի է տասը վիրավորի մասին: Բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ցուցաբերվում է բժշկական օգնություն: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել տասներեք մարդու: Ցավոք, երկու մարդ զոհվել է: Ցավակցություններս հարազատներին և մերձավորներին»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։