ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով
ՄիջազգայինԵվրամիությունը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի շուրջ իրավիճակը չանցնի հակամարտության արմատական պատճառների վերացման միջոցով երկարաժամկետ կարգավորման հուն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հենց Եվրոպական միությունն է շարունակում անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա իրավիճակի անցումը արմատական պատճառների դիտարկմանը և այդ արմատական պատճառների վերացման հիման վրա հուսալի, երկարաժամկետ կարգավորման ուղիների դիտարկմանը»,- ընդգծել է նախարարը: