Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի


Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Ամենադիտված