Թրամփը խոստացել է արգելափակել դեմոկրատների նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն ընտրություններում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգելափակի դեմոկրատների կոնգրեսական նախաձեռնությունները, եթե նրանք հաղթեն միջանկյալ ընտրություններում։
«Ես երկու տարով կարգելափակեմ նրանց բոլոր վատ նախաձեռնությունները», – ասել է նա սեպտեմբերի 10-ին Fox News-ին տված հարցազրույցում՝ ենթադրելով, թե ինչպես կարող են զարգանալ իր երկրորդ ժամկետի վերջին երկու տարիները, եթե դեմոկրատները վերահսկողություն ձեռք բերեն Կոնգրեսի երկու պալատներում։
«Գուցե մենք կարողանանք համաձայնության գալ նրանց հետ։ Նրանց ինչ-որ բան պետք կլինի, և մենք կհամաձայնության կգանք», – խոստովանել է ամերիկացի առաջնորդը՝ նշելով, որ «իրավիճակը կարող է այդքան էլ վատ չլինել»։
«Նրանք փորձելու են իմպիչմենտ հայտարարել ինձ», – ընդգծել է Թրամփը՝ կարծիք հայտնելով, որ իր քաղաքական հակառակորդները իրական հիմքեր չունեն նման քայլի համար։