Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով
ՄիջազգայինՈմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոմանց մոտ այդ սխալ տեսակետը պահպանվում է, բայց մասնագետներին և իրոք լուրջ վերլուծաբաններին ռազմաճակատներում նկատվող դինամիկայի հիման վրա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն իրոք օրեցօր բարելավում է իր դիրքերը և հետևողականորեն գնում դեպի իր նպատակների իրագործումը», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։