«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է
ՄիջազգայինՌազմական թղթակից Յուրի Կոտենոկն իր Telegram-ալիքում հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային հետախուզական խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը։
Նա նշել է, որ այդ տեղեկությունը դեռևս հաստատված չէ։
Կոտենոկի գրառումից կարճ ժամանակ անց Mash Telegram ալիքը հայտնել է, որ Միլչակովի մահվան մասին տեղեկությունը կեղծիք է։ Ալիքի տվյալներով՝ «Ռուսիչ»-ի ղեկավարին մոտ կանգնած երեք աղբյուրներ հաստատել են, որ նա ողջ է և առողջ։