ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները
ՄիջազգայինՇանհայի համագործակցության կազմակերպությունը խստորեն դատապարտում է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները և հարձակման սպառնալիքները, հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները և հարձակման սպառնալիքները՝ որպես միջազգային իրավունքի խախտում», – ասել է Երմեկբաևը՝ ելույթ ունենալով Պեկինում անցկացվող Սյանշանի 13-րդ անվտանգության ֆորումում։
Սյանշանի 13-րդ անվտանգության ֆորումը տեղի է ունենում Պեկինում սեպտեմբերի 15-17-ը, որին մասնակցում են շուրջ 100 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակություններ։