Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն


Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք հայտարարություններ է արել, որոնց շարքում կան ակնհայտ ցինիզմով պարուրված ստեր, Հայաստանի ու հայության հասցեին նոր սպառնալիքներ, նաև... զվարճալի դրվագներ:

Սկսենք համեմատաբար զվարճալի էպիզոդից: Ալիևը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է: Հասկանալի է՝ պատերազմական հանցագործությունների դիմած, Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի ոճրագործություն կատարած Ալիևին ջղայնացնում է, որ Եվրոպայի խորհրդարանը մի քանի բանաձևեր է ընդունել, որոնք արծարծում են հայության շահերը: Այստեղից էլ Ադրբեջանի նախագահի պիտակավորող արտահայտությունները: Բայց այստեղ «զվարճալին» այն է, թե ով է նման բաներ ասում. Իլհամ Ալիևը, որ տարածաշրջանում ամենից կոռումպացված իշխանության ղեկավարի ու ժառանգական բռնապետի համարում ունի: Երկրորդ. նույն Ալիևի ռեժիմը, կարելի է ասել՝ բացեիբաց նավթադոլարներով «գնել» է տարբեր եվրոպական քաղգործիչների, ինչը, ի դեպ, մի քանի դեպքերում բացահայտվել է տարբեր արևմտյան լրատվամիջոցների կողմից: Եվ երրորդը. արևմտյան քաղաքական շրջանակներին կոռուպցիոներ է համարում մի կոռուպցիոներ, որի ռեժիմը եվրոդեսպանների ու ոչ միայն եվրոդեսպանների «դեսանտ» է տանում հայաթափված Արցախ՝ հայկական բազմադարյա պատմամշակութային ժառանգության հուշարձանները ներկայացնելով, իբր, աղվանական...

Ավելի լուրջ. Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը երբեք չի մոռանա Խոջալուի զոհերին, ավերված մզկիթներն ու մշակութային օբյեկտները», իսկ այդ իրադարձությունների հիշողությունը, ըստ նրա, պետք է պահպանի ադրբեջանական հասարակության զգոնությունը: Նա նաև հայտարարել է, թե պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը թիրախավորել է միայն ռազմական օբյեկտներ, միայն հայկական զինուժը: Սա արդեն ցինիզմից էլ այն կողմ է, քանի որ հենց նույն ադրբեջանական հրոսակներն էին նկարահանել և համացանցում տարածել տեսանյութեր, թե ինչպես են խոշտանգում ու սպանում իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից հեռանալ չկարողացած քաղաքացիական բնակչությանը, տարեց մարդկանց: Ավելին, ադրբեջանական համացանցային սեգմենտում քիչ չեն տեսանյութերն ու լուսանկարները, թե ինչպես են պղծում հայկական գերեզմանատները, ջարդում տապանաքարերը, անում այլ թրքաբարո այլանդակություններ:

Դա է թուրք-ադրբեջանցիների էությունը:

Բայց այլ պահ է հետաքրքիր. այն, որ Ալիևը փորձում է հիմնավորել իր ղեկավարությամբ պետական քաղաքականության մակարդակի հասցված հայատյացությունը: Հորինվում են ինչ-որ ավերված մզկիթներ, այլ «մանրամասներ»: Այդ ամենը նրա համար է, որ լեգիտիմացնեն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, բնաջնջումը, ինչպես, օրինակ՝ ժամանակին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարեր խճաքարի վերածեցին:

Սա, իհարկե, Ալիևի սպառնալի հայտարարությունների շարքում վերջինը չէ, գուցե նաև ամենից տպավորիչն էլ չէ: Սակայն բացահայտ վկայություն է այն բանի, որ ի դեմս Իլհամ Ալիևի, ի դեմս նրա գլխավորած բռնատիրական վարչակազմի՝ գործ ունենք մեկի հետ, որը ինչ նպատակադրում ասես ունի, բացի խաղաղությունից:

Ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանը շարունակում է գերված ու բանտարկված պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, եթե բացահայտ ագրեսիվ գործողություններ է կատարում, եթե շարունակում է օկուպացված պահել անմիջականորեն ՀՀ տարածքի մի որոշակի մաս, ավելին՝ Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», պետականորեն կազմակերպում է Հայաստանը փաստացի զավթելու նպատակ հետապնդող միջոցառումներ:

Ասենք, նրա նպատակները անթաքույց են և անփոփոխ. կլանել Հայաստանը՝ շարունակական զիջումներ կորզելով, վերացնել հայկական պետականությունը, Հայաստանը հայաթափել, ինչպես դա արվեց Արցախի դեպքում: Առնվազն՝ դենացիֆիկացնել, դեմիլիտարիզացնել, ապասուբյեկտացնել:

իտարիզացնել, ապասուբյեկտացնել: Բայց խնդիրը թշնամին չէ: Հասկանալի է, որ թշնամու նպատակը ամենևին էլ մեր լավ լինելը չէ: Խնդիրն այն է, որ զուգահեռաբար Հայաստանում հայ ժողովրդին պատերազմով սպառնում է... իր իսկ իշխանությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սա շատ ավելի հետաքրքիր ու ցավոտ պահ է: Փաշինյանի իշխանությունը, եթե կուզեք՝ ՔՊ վերնախավը «խաղաղություն» բառը յուրօրինակ թմրանյութի է վերածել: Դա այն հմայախոսությունն է, որն օգնում է որոշակի թմբիրի մեջ պահել բնակչության մի որոշակի մասին:

Մյուս կողմից՝ ինչ խոսում են, սպառնում են պատերազմով: Փաշինյանն ուղիղ ասում է, որ Տիգրանաշենը անվանում է Քյարքի, որպեսզի խաղաղությունը չվտանգի: Արցախի մասին չեն խոսում, որպեսզի խաղաղությունը չվտանգեն: Ասենք, ի՜նչ չխոսել: Փաշինյանը հպարտանում է, թե «փակել է Ղարաբաղյան շարժման էջը», այլևս Ղարաբաղը թոկ չի Հայաստանի վզին: Մի խոսքով, Արցախի հարցը ոչնչացրել է և նետել խորը անդունդը:

Ասում են՝ բա գերինե՞րը: Պատասխանում են, թե գերիների հարցը դնենք դարակը, որ խաղաղությունը չվտանգվի: Ասում են՝ հապա պատմամշակութային ժառանգության հուշարձաննե՞րը: Ասում են՝ դա էլ դնենք դարակը, որ խաղաղությանը չվտանգի:

Լավ, դա ի՞նչ խաղաղություն է: Ինչի՞ հիման վրա խաղաղություն է, որ մեր ինքնության, մեր ազգի ավան, մեր մի տեղանվան մասին մեկ խոսքով կարող է քարուքանդվել:

Դա խաղաղություն չէ: Դա պարզ շանտաժ է: Չարաշահում է: Սպառնալիք է: Ինչ ասես: Բայց խաղաղություն չէ:

Ու հասկանալի է՝ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ դա խաղաղություն չէ: Ի վերջո, ինքն էլ հո իր իսկ քարոզչության տակ չի մնացե՞լ: Ու նա տեսնում և հասկանում է, որ շատերն են դա հասկանում: Այստեղից էլ՝ ագրեսիան ու հարձակումները ընդդիմադիր ուժերի, Եկեղեցու, ազգային ու ավանդական կառույցների վրա: Այսինքն՝ բոլոր այն ուժերի և շրջանակների վրա, որոնք կարող են կամ ի վիճակի են դիմադրել որդեգրված քարուքանդող «քաղաքականությանը», թշնամուն շարունակական զիջումներով ու թշնամու առաջ նվաստանալով իշխանություն պահելու փաշինյանական «ստրատեգիային»:

Ի դեպ, այս ամենի մեջ շատ սահուն տեղավորվում է նաև Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելու փաշինյանական ծրագիրը: Տարօրինակ չէ՞ միթե, որ սեփական ժողովրդին ադրբեջանական նոր հնարավոր հարձակումներով կամ Ադրբեջանի կողմից պատերազմով սպառնացող Փաշինյանը համարձակորեն թշնամանում է Ռուսաստանի նման տերության հետ: Քիչ հավանական է, իհարկե, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» սկսի Հայաստանի դեմ: Բայց որ Հայաստանը բացարձակ մենակ կմնա թուրքական ու ադրբեջանական սպառնալիքների հանդիման, ակնհայտ է: Ու դա միայն մենք չէ, նաև շատ փորձագետներ են խոսում այդ մասին: Չէ, զգուշացնում:

Թեպետ, սա արդեն մի փոքր այլ խոսակցության նյութ է:

Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ «խաղաղություն» բառն ու դրա հաճախակի արտասանությունը ոչ մի դեպքում խաղաղություն չեն կարող բերել, ձևավորել, ապահովել: Ուզում եք՝ օրումեջ հեծանվավազք արեք, միջակայքում՝ ֆեստիճռռիկներ, վերջում էլ՝ հրավառություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՀանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Պենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար Ղազարյան
Ամենադիտված