Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան


COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով

Հասարակություն

Սեպտեմբերի 14-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է խոշոր հանրային միջոցառումների հիմնական և ռազմավարական վայրերում միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերով հնարավոր հանցավոր կամ դիտավորյալ գործողությունների հակազդմանը նվիրված աշխատաժողով։

«Աշխատաժողովի նպատակն է մշակել ընթացակարգեր և տեխնիկական մեթոդներ՝ խոշոր հանրային միջոցառումների ժամանակ ճառագայթային սպառնալիքների հայտնաբերման համար՝ միաժամանակ զարգացնելով մասնակիցների կարողությունները հնարավոր աղբյուրների որոնման ու տեղորոշման, ահազանգերի գնահատման և միջադեպերի դեպքում համակարգված արձագանքման ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ փորձագետ Քուրթիս Ջոնսոնը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները ներկայացրել են ռիսկերի գնահատման և հնարավոր միջադեպերին արձագանքելու գործիքակազմը, աշխատաժողովի մասնակիցներին ծանոթացրել ճառագայթային աղբյուրների հայտնաբերման սարքավորումների տեխնիկական բնութագրին և կիրառման առանձնահատկություններին։

«Աշխատաժողովը փրկարարներին և ոստիկաններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացում կազմել կիրառվող սարքավորումների աշխատանքի և դրանց օգտագործման եղանակների մասին։ Ճառագայթային աղբյուրի վերաբերյալ ահազանգի դեպքում ծառայողները կկարողանան համագործակցել կարգավորող մարմնի հետ, գնահատել իրավիճակն ու պարզել՝ արձանագրված ազդանշանն իրական սպառնալիքի մասին է վկայում, թե՝ ոչ»,- նշել է Քուրթիս Ջոնսոնը։

Տեսական փուլից հետո փրկարարներն ու Գվարդիայի ծառայողները մասնակցել են սիմուլյացիոն վարժանքի՝ պայմանական միջադեպի ժամանակ կիրառելով ստացած գիտելիքներն ու արձագանքման հմտությունները։

«Հնարավորինս իրականությանը մոտեցված պայմաններում թաքցված են ճառագայթային ուսումնական աղբյուրներ, որոնք մեր ծառայողները հատուկ սարքավորումների օգնությամբ փորձում են հայտնաբերել։ Սարքավորումներով հայտնաբերման պրակտիկան շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի, թե սարքերի արձագանքը առհասարակ իրական աղբյուրների հանդեպ ինչպիսին է լինում»,- նշել է ՆԳՆ ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ Արամ Ջալաթյանը։

Մի դեպքում ծառայողները տարածքն ուսումնասիրում են քայլ առ քայլ՝ աստիճանաբար ընդլայնելով որոնման գոտին, մյուս դեպքում ավտոմեքենայով դիտարկում են ամբողջ տարածքը։

Պայմանական ճառաքայթային աղբյուրը տեղորոշելուց հետո գործի է անցնում հաջորդ օղակը․ փրկարարներն ու Գվարդիայի ծառայողները տվյալները փոխանցում են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետներին՝ իրականացնելով աղբյուրի անվտանգ տեղափոխումը պահեստարան։

«Մեր ծառայողները բարեհաջող հայտնաբերեցին, անվտանգ տարածք տեղափոխեցին և մեկուսացրին բոլոր աղբյուրները: Գործնական վարժանքները շատ արդյունավետ եղան»,- նշել է Արամ Ջալաթյանը։

COP17 համաժողովի անվտանգ անցկացումն ապահովելու ուղղությամբ միջազգային փորձի տեղայնացումն ու գործնական վարժանքները ՆԳՆ ծառայողների պատրաստվածության բարձրացման ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու կարևոր քայլ են։

Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՀանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Պենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
Ամենադիտված