ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT


Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը

Մշակույթ

Սեպտեմբերի 14-ին Պարդուբիցեի Երաժշտության տանը տեղի ունեցավ Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախմբի 58-րդ համերգաշրջանի բացման համերգը, որն առանձնացավ քաղաքի երաժշտական կյանքում կարևոր իրադարձությամբ։ Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց նոր «Steinway & Sons» համերգային ռոյալը, որը Պարդուբիցեի քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել ավելի քան 6 միլիոն չեխական կրոնով։

Նոր գործիքը համերգային հանդիսատեսի առջև առաջինը փորձարկելու և այն երաժշտական կյանք մուտք գործելու պատիվը տրվեց 21-ամյա մալթացի-հայազգի դաշնակահար Դմիտրի Իշխանովին, որն այժմ սովորում է Զալցբուրգի Մոցարտեումի համալսարանում։

Գլխավոր դիրիժոր Վահան Մարդիրոսյանի ղեկավարությամբ Իշխանովը կատարեց Ռոբերտ Շումանի Դաշնամուրի կոնցերտը լյա մինոր, Op. 54, արժանանալով Պարդուբիցեի հանդիսատեսի ջերմ արձագանքին և համերգի ավարտին՝ բուռն ծափահարությունների ու հոտնկայս ծափահարության։

Համերգին անդրադարձած չեխական Pardubický deník պարբերականը բարձր է գնահատել Իշխանովի կատարումը՝ ընդգծելով նրա վստահությունը, վիրտուոզությունը և երաժշտական զգացողությունը։ Հոդվածում երիտասարդ դաշնակահարի ելույթը ներկայացվում է որպես առանձնահատուկ բացահայտում՝ շեշտադրելով ստեղծագործության հակադիր տրամադրությունների ու երաժշտական անցումների բնական և համոզիչ մատուցումը։

Քննադատը հատկապես ընդգծել է Իշխանովի և նվագախմբի համագործակցությունը՝ նշելով, որ դաշնակահարը կարողացել է անհրաժեշտ պահերին հետին պլան մղվել՝ տարածք տալով նվագախմբային հնչողությանը, իսկ ստեղծագործության առավել հագեցած հատվածներում՝ լիարժեք վերահսկել երաժշտական զարգացումը։

«Նա ստեղնաշարի առջև հանդես եկավ վստահ, փայլուն և պատասխանատու», — նշվում է համերգի մասին հրապարակված գրախոսականում՝ առանձնացնելով դաշնակահարի զուսպ, կենտրոնացած և ավելորդ թատերականությունից զերծ բեմական ներկայությունը։

Համերգի մեկ այլ կարևոր առանցքը նոր «Steinway»-ն էր։ Գրախոսականի համաձայն՝ գործիքը առանձնանում էր իր հստակ և թափանցիկ հնչողությամբ ամբողջ դիապազոնում, իսկ դրա համադրությունը Suk Hall դահլիճի ակուստիկայի հետ նկատելիորեն բարձրացրել է համերգային հնչողության որակը։

Գործիքի ընտրության և առաջին մենակատարի հրավերի հարցում կարևոր դեր է ունեցել Վահան Մարդիրոսյանը, որի մասնագիտական ճանապարհը ներառում է նաև դաշնակահարի գործունեություն։ Նրա միջազգային մրցույթների ժյուրիների կազմում ունեցած բազմամյա փորձը և երիտասարդ երաժիշտների նոր սերնդի հետ սերտ կապը նույնպես դեր են ունեցել Իշխանովի ընտրության հարցում։

Մոսկվայում, հայ ընտանիքում ծնված Դմիտրի Իշխանովը վերջին տարիներին ձևավորել է իր միջազգային երաժշտական ուղին՝ մասնակցելով և հաղթանակներ գրանցելով բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում ու հանդես գալով Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բեմերում։ Պարդուբիցեում նրա ելույթը դարձավ այդ ճանապարհի հերթական կարևոր հանգրվանը։

Շումանի դաշնամուրի կոնցերտից հետո Իշխանովը կրկին բեմ վերադարձավ և կատարեց երկու կարճ ռոմանտիկ ստեղծագործություն՝ արժանանալով հանդիսատեսի նոր ծափահարություններին։

Համերգի երկրորդ հատվածում Վահան Մարդիրոսյանի ղեկավարությամբ Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Թիվ 6 սիմֆոնիան՝ ֆա մաժոր, Op. 68 «Հովվերգական»։

Գրախոսականը բարձր է գնահատել Մարդիրոսյանի մեկնաբանությունը՝ առանձնացնելով դրա դինամիկ էներգիան, ընդգծված հակադրություններն ու երաժշտության նկատմամբ մոտեցումը, որը խուսափում է ավելորդ սենտիմենտալությունից։ Հատուկ նշվել է նաև նվագախմբի համախմբված կատարումը, մասնավորապես՝ թավջութակահարների աշխատանքը։

Դմիտրի Իշխանովի համար այս համերգը դարձավ կարևոր մասնագիտական հանգրվան․ նա առաջին դաշնակահարն էր, ով Պարդուբիցեի նոր «Steinway»-ը ներկայացրեց համերգային հանդիսատեսին՝ միաժամանակ իր ելույթով բացելով նոր գործիքի և նոր համերգաշրջանի երաժշտական պատմությունը։

Առաջին կարգի նոր ռոյալ, երիտասարդ և միջազգային ճանաչում ունեցող մենակատար ու նվագախմբի հիմնական երկացանկի նշանակալի ստեղծագործություն․ այսպես Պարդուբիցեի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկեց իր 58-րդ համերգաշրջանը։

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՀանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Պենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենադիտված