Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի
ՄիջազգայինԿարծում եմ՝ Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել՝ կապված Ուկրաինայի ռազմաճակատում տիրող իրավիճակի հետ, որը չի զարգանում այնպես, ինչպես Պուտինն էր նախատեսել, հայտարարել և խոստացել իր ժողովրդին: Այս մասին ասել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:
«Հետևաբար, մենք պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ո՞ւմ է ձեռնտու հնարավոր էսկալացիան, և համապատասխանաբար գործենք։ Կարծում եմ՝ մենք չպետք է արձագանքենք այդ սադրանքներին։ Այսպես ասած՝ այդ սադրանքներին պատասխանելը ավելի շատ բխելու էր Մոսկվայի, քան Եվրոպայի շահերից»,- նշել է նա։