2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով


ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև իշխանության մոտեցումները շարունակում են մնալ մակերեսային, և նրանք անհոգ ժեստերով փորձում են ցույց տալ, թե իբր ամենևին մտահոգված չեն Հայաստանի առջև ծառացած տնտեսական ծանր մարտահրավերներով, իրականությունն այլ է։ Իշխանական պատգամավորների ճղաձիգ ելույթներից արդեն իսկ պարզ է դառնում, որ իրենք էլ են զգում օդում կախված վտանգը և հասկանում, թե ինչի կարող է հանգեցնել երկրում սպասվող հսկայածավալ տնտեսական անկումը։ Անշուշտ, տնտեսական ճգնաժամն իշխանափոխության լուրջ նախադրյալ է, սակայն սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնդրին նայել սոսկ քաղաքական շահի տեսանկյունից։ Տնտեսության նման գահավիժումն աղետալի է պետության համար, և դրա հետևանքները հաղթահարելու համար տարիներ են պահանջվելու։ Սա ընդդիմության համար պարզապես «նվեր» չէ, այլ մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտը պետք է լիովին պատրաստ լինի վերցնելու պետական ղեկը և կառավարելու առկա հսկայական ռիսկերը:

Խորհրդարանական համակարգերում ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների և սահմանադրական այլ պաշտոնների տեսքով, ծառայում են ոչ միայն որպես զսպման համակարգ, այլև նախապատրաստում են ապագա իշխանափոխությանը։ Տարբեր երկրների, օրինակ՝ Գերմանիայի կամ Լեհաստանի պրակտիկան ցույց է տալիս, որ երբ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետորեն ստանձնում է իրեն վերապահված լծակները, դա հնարավորություն է տալիս կանխել քաղաքական վակուումը և ապահովել պետական ապարատի անխափան աշխատանքը իշխանափոխության անցումային փուլում:

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում նույնպես տեսանելի է դառնում իշխանափոխության հասունացման ինստիտուցիոնալ տրամաբանությունը: Օրենսդիր մարմնում ընդդիմության կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված պաշտոնների և հանձնաժողովների ղեկավարման ստանձնումը պետական կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու քայլ է։ Այս գործընթացն ընթանում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի ֆոնին, երբ անգամ ռուսական պատժամիջոցների ամբողջական փաթեթի ուժի մեջ չմտած հատվածում արդեն իսկ մեծ անկումներ էին գրանցվել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։

Իսկ այժմ, երբ Ռուսաստանն արդեն ամբողջ թափով սկսել է պատժամիջոցներ կիրառել, ավելի քան պարզ է դառնում, թե ընթացիկ և առաջիկա եռամսյակներում ինչպիսի ապոկալիպտիկ պատկեր է սպասվում տնտեսության մեջ:

Տնտեսական այս իրավիճակն էլ ավելի է ծանրանում արտաքին մարտահրավերների պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Մոսկվայից հնչող հայտարարությունները՝ գազի և էներգակիրների գների հնարավոր թանկացման մասին, լրացուցիչ ծանր հարված են հասցնելու առանց այն էլ խոցելի տնտեսությանը։ Էներգակիրների թանկացումը շղթայական ռեակցիայով բերում է բոլոր ոլորտների կոլապսի, ինչն էլ, ինչպես ցույց է տվել 1970-ականների էներգետիկ ճգնաժամի փորձը Եվրոպայում, անխուսափելիորեն առաջ է քաշում իշխանությունների քաղաքական պատասխանատվության և փոփոխության հրամայականը:

Այս ամբողջ պատկերի համատեքստում է պետք դիտարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ներկայացրած տվյալը, ըստ որի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 %-ով ավելի շատ ձայն, քան 2021 թվականին։ Ընդդիմադիր ընտրազանգվածի փաստացի կրկնապատկումը վկայում է հանրային տրամադրությունների արմատական վերադասավորման մասին:

Այնպես որ, անցած ընտրություններով իշխանությունն ամենևին էլ չի «պեչատել» իր հավերժական կառավարումը։ Ընդհակառակը՝ տնտեսական գահավիժման, արտաքին ռիսկերի և ընդդիմության ինստիտուցիոնալ ամրապնդման համադրումը կարող է քաղաքական համակարգում տեկտոնական ճաքեր առաջացնել։ Ամեն ինչ տանում է նրան, որ առաջիկա շրջանը ներքաղաքական կյանքում լինելու է չափազանց հետաքրքիր, դինամիկ և լուրջ փոփոխություններ խոստացող:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ Պուտին
Ամենադիտված