Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ
ՄիջազգայինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդոււմ է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, իրանցի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ամերիկացիների պարտավորությունները չեն իրականացվել, չի մնա բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու փոքր-ինչ անգամ հնարավորություն», - նրա խոսքերը մեջբերում է խորհրդարանական մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդներով ԱՄՆ-ին են փոխանցել պատերազմի դադարեցման պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին: