Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին
ՍպորտUFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի փայլուն հաղթանակը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ։
Սպասված մենամարտը կայացել էր խառը մարտարվեստների (MMA) UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձության շրջանակում։
«Արմանի օրինակն այն մասին է, երբ դու ձախողվում ես, բայց հետո վերադառնում ու ամեն ինչ անում ես այնպես, ինչպես հարկն է։ Նկատի ունեմ՝ այն ամենից հետո, ինչ նա արեց, ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել»,- նշել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ դիմակայությունն ավարտվել էր հենց առաջին ռաունդում. հայ մարտիկն նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Սա Արման Ծառուկյանի 11-րդ հաղթանակն էր անմիջապես UFC-ում և 24-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում։