Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Կիևի կարիքների համար հակահրթիռային հրթիռների մատակարարումը արագացնելու հնարավորությունը։
«Մենք երկար քննարկում ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի մասին, մեր ուկրաինացի ընկերներին որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է արագ օգնելու անհրաժեշտության մասին՝ հակահրթիռային համակարգերի հարցում», – նրա խոսքերն է փոխանցում Reuters-ը։
Մակրոնը նման մատակարարումները անվանել է պաշտպանական տեսանկյունից կարևորագույն խնդիր։