Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն
ՀասարակությունՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա