Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը
ՀասարակությունԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև։ Այս մասին գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պիտեր Պիրենչուկը։
Հիանալի նորություն Հայաստանի և Չեխիայի միջև ճամփորդողների համար. հոկտեմբերից Wizz Air-ն ավելացնում է Երևան-Պրագա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։
Չվերթների ավելացումը նշանակում է ավելի հեշտ ճամփորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ է՛լ ավելի սերտ կապեր մեր երկու երկրների միջև։
Հետևեք մեզ՝ այստեղ