Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել
ՄիջազգայինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ, գրում է New York Times-ը։
Իրանական կողմը պահանջել է, որ ԱՄՆ-ն վերացնի ռազմածովային շրջափակումը և ազատի սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնի պատերազմը բոլոր ճակատներում, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իրանական կողմի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ գործընթացը շատ լավ է ընթանում։
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ շուտով համաձայնության կհասնեն։ Թրամփը ենթադրել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։