Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով իր առաջին մեդալը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զաքարիին։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։