Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել
Էլիդա Քոչարյանը (65 կգ) բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։
Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0։5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինեւային։ Սոֆիայի մրցաշարում Քոչարյանը երեք հաղթանակ է տարել՝ պարտության մատնելով Իսպանիայի, Ռումինիայի և Ալբանիայի ներկայացուցիչներին։
Եզրափակիչում Ամինեւան կմրցի Լուկա Համորիի (Հունգարիա) հետ։