Հայաստանը հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ. Նախագահ
ՔաղաքականությունPanorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Վուտովային՝ մեր երկրում գործունեությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի խոսքով, ԵԽ չափանիշները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում, Հայաստանի համար լավ ուղենիշներ են, և մեր երկիրը հասել է որոշ արդյունքների՝ որպես ԵԽ անդամ և որպես այդ անդամակցությամբ պարտավորություններ ունեցող պետություն, որը փորձում է կատարել ստանձնած պարտավորությունները:
ՀՀ Նախագահը և Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը համակարծիք են եղել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում:
Շարունակությունը՝ այստեղ