Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում
Ալմա Աթայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 մագնիտուդ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևմուտք։
Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ավելի վաղ քաղաքի բնակիչները զգացել են ցնցումները և իրենց սմարթֆոններին հաղորդագրություն են ստացել Mass Alert արտակարգ իրավիճակների մասին ծանուցման համակարգից։