Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախապես չհայտարարված այց է կատարել Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ), որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել է իսրայելական պետական Kan հեռուստառադիոընկերությունը։
«Վարչապետը թռիչքն իրականացրել է մասնավոր բիզնես-ջեթով, որը պատկանում է իսրայելցի գործարարի։ Դա նույն ինքնաթիռն է, որով Նեթանյահուն օգտվել էր Աբու Դաբի նախորդ այցի ժամանակ՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Հաարեց» թերթի հրապարակման ֆոնին, ըստ որի՝ Նեթանյահուն, իբր, հեռախոսով նախազգուշացում էր ստացել ԱՄԷ նախագահի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առաջ ՀԱՄԱՍ-ի պատրաստվող հարձակման մասին, սակայն, թերթի վարկածով, Իսրայելի վարչապետը այդ տեղեկությունը չի փոխանցել հատուկ ծառայություններին։