NBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել
ԱՄՆ ծովային հետևակի ութ զինծառայող վիրավորվել է այն բանից հետո, երբ իրանական թևավոր հրթիռը հարվածել է Օրմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին։ Այդ մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է NBC հեռուստաալիքը։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ զինծառայողները կարող էին գանգուղեղային վնասվածքներ ստացած լինել։ Նրանց մոտ նկատվել են ուղեղի ցնցման ախտանշաններ, այդ թվում՝ գլխացավեր։ Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել էր, որ ագրեսիայի դեպքում Իրանը նոր զենքով կսկսի հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր օբյեկտներին։ Մոհեբին ընդգծել էր, որ փոփոխությունները կվերաբերեն պատերազմի աշխարհագրությանը, կիրառվող զենքին և ռազմական տեխնիկային։