«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով
«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։
«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, հույս ունեմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը։
Բացի այդ, նշել է Լիխաչովը, շարունակվում են աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում։
«Չի կարելի հանել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի շահագործումը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը։
Հետևեք մեզ՝ այստեղ