Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր


Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:

Ի՞նչն է ուշագրավ: Այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունն է նույնիսկ բարձրաձայնում ընտրական խայտառակությունների մասին: Այսինքն, խախտումներն այնքան ահավոր ու ահռելի են եղել, որ նույնիսկ Փաշինյանի իշխանությանը «ձեռքով-ոտքով» պահող եվրակառույցները չեն կարողանում դրա մասին լռել: Ավելին, առանձին դրվագներով պարզապես «ջրում են» փաշինյանական իշխանության քարոզչությունը ընտրությունների մասով:

Ի մասնավորի, որպես հիմնական խնդիրներից մեկը նշվում է նախընտրական արշավի բնույթը, որը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված: Հիմնական զեկուցողը՝ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն, անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ: Մտահոգություն է հայտնվել նաև ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների մասով:

Նրա խոսքով, այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

ԵԽԽՎ հանձնարարականների թվում են ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցների կիրառումը:

Հիմնական պահերից մեկն այն է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացրել: Կոտիեի ելույթում ամենակոնկրետ դժգոհությունը վերաբերել է մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը:

Նրա խոսքով, մի քանի ընտրական տեղամասերի արդյունքները չճանաչելու ԿԸՀ որոշումն էական նշանակություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանական ներկայացվածության համար: Դիտորդական պատվիրակության կարծիքով, այն որոշումները, որոնք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա, պետք է ուղեկցվեն հստակ և ստուգելի հիմնավորմամբ:

Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ դիտորդներն ու դիտորդական խմբի ղեկավարը բավականին լավատեղյակ են իրողություններին, չնայած գերադասում են երբեմն լղոզված արտահայտվել դրանց մասին՝ քաղաքական պատճառներով: Ավելին, չնայած հենց իրենց կողմից արձանագրված խախտումներին, նաև նշում են, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են կազմակերպված, ժողովրդավարական են եղել և այլն: Բայց այդ թեմային, երկակի ստանդարտներին կանդրադառնանք առանձին:

Հիմա արձանագրենք, որ չնայած քաղաքականացված կողմնակալությանը, նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունն է ստիպված եղել զեկույցի մակարդակով արձանագրել իրենց փայփայած իշխանության խնդրահարույց գործողությունները:

Կարծում ենք, որ դա նաև ընդդիմադիր առանձին ուժերի շարունակական ու համառ աշխատանքի արդյունք է, թեկուզ նույն եվրակառույցների հետ: Նաև հուշում, որ այդ ուղղությամբ, անկախ ամեն ինչից, ակտիվությունը պետք է շարունակել: Եվրոպական կառույցներն ու եվրոպական ակտիվ հանրությունը պիտի տեղյակ լինեն, թե իրենց կառույցների աջակցությամբ ինչ համակենտրոնացման ճամբարի ու բացօթյա բանտի է վերածվել երբեմնի ազատ Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը
Ամենադիտված