Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկայն ժամերին կգրանցվի +19…+21 աստիճան։