Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին
Իտալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի լիակատար դուրսբերման մասին։
«Սարքավորումների և պարագաների տեղափոխմանն ու դուրսբերմանը ներգրավված վերջին զինծառայողների վերադարձով այսօր ավարտվում է Իրաքում մեր զինված ուժերի ներկայությունը»,- հայտնել է Իտալի ՊՆ-ն։
Ռազմական գերատեսչությունը շնորհակալություն է հայտնել տղամարդկանց և կանանց, ովքեր ծառայել են Իրաքում վերջին տասներկու տարիների ընթացքում։