Բրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Ավստրալիայի ընտրանու հետ ու հաղթել 4:2 հաշվով։ Բրիսբենում կայացած խաղում բրազիլացիների գոլերից մեկը խփել է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան, որը 11-մետրանոցն իրացնելուց հետո աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել ու փոխարինվել է ընդմիջմանը։
Այս թիմերի առաջին ընկերական հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 25-ին ու ավարտվել էր 1:1 հաշվով: