ԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել 2025 թվականին Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր։ Այդ մասին Fox News հեռուսաալիքին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թոմի Փիգոտը։
«Նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի օրոք Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 250 հազար վիզա. դա պատմական ուղենիշ է, որն արտացոլում է ամերիկացի ժողովրդի պաշտպանության մեր անդրդվելի հանձնառությունը», – ասել է նա։
Փիգոտը նշել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից վիզայի տրամադրման մասին յուրաքանչյուր որոշում «վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ կողմից անընդհատ ստուգման շնորհվ բացահայտվել են հանցագործություններ կատարողներ, ահաբեկչությանն աջակցողներ կամ ամերիկյան ներգաղթային համակարգի կանոնները չարաշահողներ։
«ԱՄՆ վիզան արտոնություն է, այլ ոչ թե իրավունք, և եթե դուք խախտեք այդ արտոնության պայմանները, դուք այն կկորցնեք», – հավելել է Փիգոտը։
Սեպտեմբերի 28-ին Պետքարտուղարությունն վիզային ռեժիմի սահմանափակումներ է սահմանել Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի և Պերուի որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են կոռուպցիայի և թմրամաքսանենգության աջակցության հետ առնչություն ունենալու մեջ: