Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 5-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա