Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել
Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 13 մեդալ՝ 3 արծաթ, 10 բրոնզ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալներ են նվաճել Արման Պարսիյանցը (53 կգ), Նարեկ Սիմոնյանն (58կգ) ու Հակոբ Ումրշադյանը (64կգ)։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Ալեքս Խաչատրյանը (58 կգ), Գագիկ Գրիգորյանը (58 կգ), Արման Եգանյանը (58 կգ), Միքայել Թումասյանը (64 կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Գոռ Շատվերյանը (71 կգ), Վիգեն Ավագյանը(71 կգ), Սեյրան Սարուխանյանը (88 կգ), Գոռ Անտոնյանը (88 կգ), Հովհաննես Ավագյանը (88+ կգ)։
Առաջնությունն անցկացվում էր Հունաստանի Սալոնիկ քաղաքում։