Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»


«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ անսասան, Փաշինյանն ու ՔՊ վերնախավը հարձակման նոր փուլ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն առաջին հերթին դրսևորվեց Փաշինյանի հրահանգով նրան ենթակա մի հիմնարկում «զեկույց» շարադրելով: Դրա շարունակությունը եղավ ԱԺ-ում «քննիչ հանձնաժողով» ձևավորելը: Այդ քպական հանձնաժողովն էլ, իբր, պետք է քննի վերոհիշյալ զեկույցը, որը մի շարք քննադատների կողմից արդեն արժանացել է «բամբասանագիր» բնորոշմանը:

Մինչ այդ «քննիչ հանձնաժողովին» կամ «զեկույցին» վերաբերող մյուս դիտարկումներին անցնելը, կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, արդեն մեկուկես տարի է, ինչ իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով ու ամենակատաղի «քարոզչությամբ» ագրեսիվ հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա: ՀԱԵ նկատմամբ ատելության ու այն ամեն գնով ոչնչացնելու այդ նպատակադրումների հիմնապատճառներից մեկն այն է, որ կա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը միավորող, ցանցային, գործող, հանրային ամենամեծ վստահությունը վայելող ազգային հոգևոր ինստիտուտ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ ոչ միայն ուղղակիորեն զուգահեռվում է ազգային ինքնությանը և ինքնանույնականացմանը, ոչ միայն կրողն ու պահապանն է հոգևոր-մշակութային ու պատմական բազմադարյա ժառանգության ու ավանդույթների, այլև տակավին բարձրաձայնում է մեր ժողովրդի անկապտելի իրավունքների մասին, հետամուտ է ազգային ու պետական շահերի պաշտպանությանը:

Տեղին է նաև հիշեցնել, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, ըստ էության՝ նրա քաղաքական շահերն ու հանձնարարություններն սպասարկող ռեպրեսիվ մարմինները հետևողական ու համակողմանի հետապնդումներ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորական միաբանության գրեթե բոլոր նկատելի ներկայացուցիչների դեմ: Այդ հետապնդումների զուտ թվարկումն անգամ բավարար է՝ համոզվելու համար, որ սա ոչ թե մեկ անձի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված հարձակում է, ինչպես ներկայացնում են աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, այլ ուղղակիորեն պատերազմ է Ազգային եկեղեցու դեմ:

Եվ ահա, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նպատակները Փաշինյանը նախ՝ փաթեթավորեց «նախընտրական ծրագրում», ապա դա դարձրեց կառավարության ծրագրի մաս, ըստ էության: Հետո իշխանական ֆեյքավարության խորխորատներում, զանազան բամբասանքներից ու զազրախոսական «մեղադրանքներից» կազմվեց հիշյալ զեկույց-բամբասանագիրը: Հիմա էլ, այդ ամենին լեգիտիմություն հաղորդելու, կարծեցյալ ինչ-ինչ ձևական կողմեր ապահովելու համար ԱԺ-ում զուտ քպականների միջոցով ձևավորվում է խորհրդարանական «քննիչ հանձնաժողով»:

Իրավական տեսանկյունից այն ամենը, ինչ անում են Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը, բացարձակ ապօրինություն է, հակասահմանադրական, ավելին՝ հակականոնական: Հենց այդ գնահատականներն էր տվել Մայր Աթոռը հիշյալ «զեկույցին»:

Առանց հույզերի. Եկեղեցին պետությունից անջատ է: Սահմանադրության և օրենքների համաձայն, պետությունը, իշխանության մարմինները բացարձակապես ոչ մի իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին, ինքնավարությանը: Այստեղ կարելի էր մի մեծ վերջակետ դնել: Բայց իրողությունն այն է, որ աշխարհիկ իշխանությունը հանդես է գալիս որպես անիրավության նախաձեռնող, օրենքի և օրինականության ոտնահարող: Ավելի շուտ այդ դրսևորման վերաբերյալ պիտի «քննիչ հանձնաժողով» կազմվեր:

Իրավականից զատ, կա խնդրի բարոյական, եթե կուզեք՝ բարոյաքաղաքական կողմը: Ախր ո՞վ, ո՞ր իշխանությունն է համարձակվում խոսել ու ինչի՜ մասին:

Քննիչ հանձնաժողո՞վ: Այնքա՜ն հարցեր կան, որ քննության կարիք ունեն: Արժեր քննիչ հանձնաժողով ձևավորել պարզելու համար, թե ինչի հետևանքով է 8 տարվա մեջ կրկնապատկվել Հայաստանի պետական պարտքը, ինչի վրա են մսխվել այդ միջոցները: Կամ ինչ հանգամանքներում և ինչպես է ՔՊ-ն ուրացել Արցախը 2022 թ. հոկտեմբերի 6-ին (ուղիղ 4 տարի առաջ) Պրահայում, կոնկրետ ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի դիմաց, ում դրդմամբ է ավելի վաղ մերժել Մինսկի խմբի առաջարկությունները (նախքան պատերազմը), ինչպես է զուտ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ հանձնել Ադրբեջանին (Գորիս-Կապան ճանապարհ): Ինչ մանիպուլ յացիաներ է արել ԿԸՀ-ն՝ ընտրությունների արդյունքների հետ: Ինչ հանգամանքներում են Ազատի կացարանում ողջ-ողջ այրվել 15 զինծառայող, ինչ են եղել «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոն դոլարի չափ միջոցները, որ կառավարությունը իր հայեցողությամբ վերցրել էր: Հա, ի դեպ, քննիչ հանձնաժողով ասացինք, միտներս եկավ. ի՞նչ եղավ 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ այն «տակով արվեց», չնայած բացառապես քպականների միջոցով էր կազմվել:

Ինչ վերաբերում է երևույթի բարոյական կողմին, ապա հենց զուտ այն, որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ ավելի բուռն ատելություն է դրսևորում Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ, քան նույնիսկ թշնամիները, այնքան խոսուն է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա:

Այսինքն, ի՞նչ, Հայաստանում էլ ուրիշ խնդիր չի մնացել, այն աստիճան անելու բան չկա, որ աշխարհիկ իշխանությունը հոգևորականների վեղարներն է ճանկռո՞ւմ: Սոցիալական ու տնտեսական լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը, ի դեպ, հենց Փաշինյանի ու նրա «կառավարման» հետևանքով, դեռ չենք խոսում թշնամական արտաքին սպառնալիքների ահագնանալու մասին: Ու այդ խորապատկերում Փաշինյանի կյանքի նպատակը Հայ եկեղեցու դեմ պատերա՞զմն է:

Մի իշխանություն, մի քաղաքական խումբ, որը հազարավոր զոհեր է բերել իր իշխանության 8 տարվա ընթացքում, ահռելի ու նաև անդառնալի կորուստների պատճառ է դարձել, մի իշխանություն, որ երկիրը վերածել է մի բացօթյա բանտի, մի իշխանություն, որ ազգայինը վտանգավոր է համարում, համարձակվում է ձեռք բարձրացնե՞լ Ազգային, Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը
Ամենադիտված