Ռաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան երկարաձգել է պայմանագիրն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։ Պաշտոնապես կատալոնական ակումբն այդ մասին կհայտնի այս շաբաթ։
Ռաֆինյան 2022թ․ հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայում»՝ 185 խաղում խփելով 89 գոլ, կատարելով 62 գոլային փոխանցում։