Շատ շուտ է հետևություններ և դատողություններ անել նախագահների հանդիպումից , ամեն ինչ ցույց կտա հետագա օրերին ընթացող իրադարձությունները
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ: Ապրիլյան դեպքերը մեզ ստիպեցին սառը դատել ամեն ինչ, ինչ ունենք և ինչ չունենք , ինչ ենք ցանկանում և ինչ ենք ուզում: Մեզ համար առաջնային և կարևորագույն խնդիր է մեր զինվորների անվտանգության ապահովումը վերջին հատվածում՝ ապրիլի 1-4 տևած և շարունակություն ունեցած՝ իհարկե հետագա օրերին, պատերազմը մեզ ստիպեց վերանայել բոլոր հարցերը, բացերը և մեր առջև ինքներս խնդիր դնենք , որ սա թերի է պետք է աշխատել այս կամ այն ուղղությամբ: Շատ շուտ է հետևություններ և դատողություններ անել նախագահների հանդիպումից , ամեն ինչ ցույց կտա հետագա օրերին ընթացող իրադարձությունների բնույթը, հուսանք , որ ադրբեջանական կողմը նորից չի անցնի լայնամաշտաբ կռվի ՝ լավ իմանալով իր ներկայիս դատողական դիրքը այս հարցի ուղղությամբ: Հուսանք նաև որ չենք լսի սահմանին զոհված զինծառայողների անուններ, ովքեր տան միակ զավակն են :