Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում։ Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:
«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում »,- ասել է Կոսը։
Մարթա Կոսը հավելել է, որ, գոյություն ունի նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար հատուկ փաթեթ:
«Եվ, իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ՝ երկրի տնտեսական զարգացման համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարը։