Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր
Ուկրաինացի մի պաշտոնյա տեղեկացրել է, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր: Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:
Այն արտադրում է թուրքական առաջատար «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ուկրաինայում այդ համակարգերն օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարելու համար: