Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել

Տարիների լռությունից հետո «Եվրոմեդիա24» հեռուստաընկերության և տարբեր լրատվամիջոցների բարձրաձայնման և հետևողականության արդյունքում իրավապահ համակարգը ստիպված եղավ գործել․ Երևանի սրտում տարիներ շարունակ ապօրինի գործունեություն ծավալող «Շառլոտ» գիշերային ակումբի գործունեությունը դադարեցվել է։

Բաղրամյան պողոտայում ՝ բնակելի շենքի կողքին գործող «Շառլոտ» ակումբի շուրջ բարձրաձայնված խնդիրները վերջապես ստացել են իրավական ընթացք․ Դատախազությունից «Եվրոմեդիա24»-ին հայտնում են, որ ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դրա առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք «Շառլոտի» գործունեության մասին, դիմել տարբեր պետական կառույցների, բարձրաձայնել հնարավոր ապօրինությունների մասին, սակայն, երկար ժամանակ որևէ էական արձագանք չենք ստացել։

Այդ ժամանակ որոշեցինք հարցը հասցնել ամենաբարձր մակարդակի։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անմիջապես դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով «Շառլոտի» շուրջ առկա խնդիրները։ Խոսեցինք ոչ միայն ակումբի՝ բնակելի տարածքի հարևանությամբ գործունեության օրինականության, այլ նաև ակնհայտ հովանավորչության մասին, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է  տարիներ շարունակ Երևանի կենտրոնում բազմաթիվ խախտումներով գործել ակումբ և պատասխանատվության չենթարկվել, եթե այստեղ չկա հովանավորչություն։

Բարձրաձայնել էինք նաև այնտեղ աշխատակիցների հնարավոր շահագործման և թրաֆիքինգի մասին ահազանգերի վերաբերյալ։

Եվ սա պարզապես լրագրողական ենթադրություն չէր։

Ապրիլի 8-ին ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ակումբի տնօրենը 40-ամյա աշխատակցուհուն ստիպել էր գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ։ Դեպքի մասով քրեական վարույթ էր հարուցվել։ Մենք այս ամենը ներկայացրինք վարչապետին։

Հենց այդ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Դատախազությանը զբաղվել հարցով՝ նշելով, որ բարձրաձայնածը հաղորդում է հանցագործության մասին։ Եվ դրանից հետո արդեն պետական մարմինների արձագանքը եղավ։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Շառլոտ» ակումբի գործունեությունը դադարեցվել է, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը։

Այսպիսով, տարիներ շարունակ բարձրաձայնված խնդիրը, որի վերաբերյալ տարբեր պետական կառույցների դիմումները արդյունք չէին տվել, սակայն վարչապետին հասցված մեր հարցից հետո ստացավ կոնկրետ իրավական ընթացք։

Եվ սա փաստ է․ մեր բարձրաձայնումից հետո «Շառլոտի» գործունեությունը դադարեցվել է։

Հիմա հերթը իրավապահներինն է՝ պարզելու, թե տարիներ շարունակ ինչ է տեղի ունեցել այդ ակումբում, ովքե՞ր են պատասխանատու եղել և ինչո՞ւ այս հարցին պետական համակարգը պատշաճ ուշադրություն չի դարձրել ավելի վաղ։

Մենք էլ շարունակելու ենք հետևել քրեական վարույթի ընթացքին։

Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
Ամենադիտված