Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թույլատրել է ԱՄՆ-ի և ԵՄ երկրների քաղաքացիների ձերբակալումը՝ հետագայում ռուսների, այդ թվում՝ Չեռնոգորիայում ձերբակալված «Ռիբար» Z-նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի հետ փոխանակման համար:
«Այժմ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի փոխանակման ֆոնդը համալրել եվրոպացի և ամերիկացի հիմարներով, որպեսզի դուրս բերենք մերոնց»,- հայտարարել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված, իսկ ձերբակալությունը սպառնում է յուրաքանչյուրին, ով «ճշմարտությունն է ասում արևմտյան երկրների, ԵՄ-ի և բանդերական նեոնացիստական ռեժիմի մասին»: