Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին


Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան

Ամուլսարի հարցը քաղաքական պայքարի հարթություն ես բարձրացրեցի:
 
Մինչ այդ ինչ-որ բնապահպաններ, ինչ-որ քայլարշավիստներ ու ինչ-որ աշխուժակներ` գումարած մի բնապահպան-իրավաբան և մի քանի իրական ակտիվիստներ պայքարում էին:
 
Բայց բնապահպանների այսպես կոչված պայքարը ողորմելի էր, անատամ և խիստ ապաքաղաքական:
Արշավիստ-յարխուշտիստներից մեկն անգամ, որին հիմա էլ են համակրում հայոց յարխուշտիստները` ասում էր որ հարցը ռեժիմի հետ կապ չունի բոլորովին և որ ռեժիմը հետ կկանգնի որոշումից շուտով:
 
Իրենք խիստ ապերջանիկ էին և դժգոհ, որ ես խնդիրը տեսնում եմ ոչ միայն բնապահպանական այլ ամենից առաջ` քաղաքական հարթությունում:
 
Ու խիստ դժգոհ էին որ իմ պես քաղաքական կերպարը մտել է իրենց դաշտ ու փորձում է ըստ իրենց իմաստուն խելքի` Ամուլսարի վրա քաղաքական միավորներ հավաքել: Եվ խուսափում էին ինձանից: Ու որքան էլ միամտաբար բացատրում էի դրանց, որ ամեն բան է աշխարհում քաղաքական ու հատկապես Ամուլսարի հարցը` այդ ամենատիպիկ դեմքերն այդպես էլ դա չընդունեցին, իհարկե:
 
Հետո ես մի քանի հայտնիների խնդրեցի միանալ իմ նախաձեռնությանն ու տեսաուղերձներ տեսագրել այդ թեմայով: Մի քանիսը արեցին դա: Տեսանյութն իմ ալիքում կա:
 
Մի քանիսը` օրինակ, Վարդան Պետրոսյանը, Տիգրան Ձիթողցյանը և էլի կարծեմ մի հոգի` քաղաքավարի, շատ սիրուն մերժեցին:
 
Լավ արեցին:
 
Կարող եմ կռահել թե ինչու:
 
Մնացած բոլոր պայքարողներն էլ իրենց հեռու էին պահում ու պահանջում հարցը չքաղաքականացնել:
Հետո եղավ 2020-ի 44-ը: Հետո` 2023-ը:
 
Հիմա լինում է 2026-ը:
 
Ամուլսարն այսօր բացվեց:
 
Ի հակառակ «Ամուլսարը պիտի սար մնա» ճղճղացողների` այսօր բացվեց Ամուլսարի հանքը:
 
Մի հանք, որը առհավետ` հաջորդ տասնյակ հազարավոր տարիների համար ոչնչացնելու, անդառնալիորեն ու անշտկելիորեն թունավորելու է ողջ Սյունիքը` օդը, հողը և հատկապես ջրային ողջ և բոլոր ռեսուրսները:
Այն որ հայերն են այն բացում, իսկ հայ ժողովուրդը թքած ունի Ամուլսարի թեմայի վրա` լիովին նորմալ է և հասկանալի:
 
Բայց որ ադրբեջանցիներն են այդ հաշվով լուռ` իրոք որ տարակուսելի է և անհասկանալի: Սյունիքը նրանց առանցքային հետաքրքրության գոտին է և նրանք, վստահ եմ, շուտով ստանալու են Սյունիքը: Ընդ որում` շատ շուտով: Չեմ հասկանում թե ինչպե՞ս կարող ենք նրանք թույլ տալ Հայաստանի իրենց սատրապական ռեժիմին` թունավորել իրենց համար սրբազան այդ հողերը:
 
Բայց ինչ էլ որ լինի` ես հիմա ողջունում եմ Հայաստանի կառավարության և իշխանությունների քայլը` բացել Ամուլսարը: Եթե դա հայերի կամքն է, իսկ դա անհերքելիորեն հայ ժողովրդի կամքն է` ապա հայերը պետք է հասնեն նրան` ինչին ձգտել են և ձգտում են անշեղորեն:
 
Եվ եթե դա Ադրբեջանի հողն է լինելու շատ շուտով, ապա ինձ ամենևին չի էլ հետաքրքրում անգամ թե այդտեղ ինչ կլինի կամ չի լինի: Ինչպես այլևս չի հետաքրքրում թե ինչ է լինում կամ լինելու հանձնված Արցախում:
Միևնույն է` հանձնած հողը հայը երբեք հետ չի բերելու, երբեք չի ազատագրելու ու շատ շուտով ոչինչ էլ չի ունենալու: Արդեն` առհավետ: Իսկ «ռևանշ լինելու´ է» ասողները նույն ապաքաղաքական պայքարով Ամուլսարը սար պահողների դասարանից են ու չեն էլ պատկերացնում թե ով կարող է և ով ուղղակի չի կարող անգամ երազել որևէ ռևանշի մասին:
 
Այնպես որ ռևանշ չի լինելու, Ամուլսարը սար չիմնալու և հրաշալի պտուղներ է տալու, իսկ պայքարը` պայքար չկա ու իրականում երբևէ չի էլ եղել:
 
Շնորհավորում եմ Ամուլսարի հանքի բացման կապակցությամբ իմ պաշտելի, սիրելի, խենթանալի հայ ժողովրդին:
 
Անու´շ լինի Ամուլսարդ, վսե´մ ազգ իմ հայոց:

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Ամենադիտված