Կարեն Գիլոյանը մանրամասներ է հաղորդում Բաքու մեկնած հայ մարզիկների մասին
Ուշադրության կենտրոնումԿարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Բաքու ժամանեց Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Նրանք արդեն հասցրել են մարզվել ( բասկետբոլ են խաղացել): Վաղը, Երևանի ժամանակով ժամը 19_ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր Եռագույնն էլ կտանի Պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:


