Ամերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել
Flightradar24 հետևող ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնից Ամստերդամ թռչող United Airlines-ի ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրա օգնության ազդանշան է տվել և հետ շրջվել դեպի Կանադա։
«Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռն օգնության ազդանշան է տվել և փոխել ուղղությունը՝ ուղղվելով դեպի Սենթ Ջոնս», – հայտնել է ծառայությունը։
Ինքնաթիռը Վաշինգտոնից Ամստերդամ է մեկնել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին (երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 03:47-ին): Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ընթացքում օդանավը «Squawk 7700» ազդանշան է հաղորդել, որը վկայում է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» մասին:
Ինքնաթիռը հետ է շրջվել և ներկայումս ուղղվում է դեպի Կանադա՝ Սենթ Ջոնսի միջազգային օդանավակայան: