Ես որպես գործարար կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել Աբովյան քաղաքում. Արթուր Հարությունյան
Արթուր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի աբովյանցիներ, ցանկացնում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար:Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրական քարոզչության առաջին իսկ օրվանից ինձ հետ էին, իմ կողքին կանգնած:Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին,<<Աբովյան>> մարզային հեռուստաընկերությանը իրենց կատարած աշխատանքի համար:
Ցանկանում եմ նաև շնորհավորել Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ինչպես նաև այն համաքաղաքացիներին ,ովքեր ինձ չեն ընտրել :Ես որպես գործարար կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել քաղաքում և որպես քաղաքացի հետևողական կլինեմ մեր քաղաքի խնդիրների լուծման հարցում: