Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


Գոհար Ավետիսյանը խոստովանել է, թե որ հայ արտիստների հետ կցանկանար աշխատել

Blognews.am-ը գրում է .

EXCLUSIVE

Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին: Պարզվում է՝ փոքր տարիքում նա երգչուհի էր ուզում դառնալ, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է գործունեության և առաջիկա ամուսնության մասին:

 - Գոհար, ուզում եմ մեր ընթերցողների համար պատմեք, թե ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

 - Ես տաս-տասներկու տարեկան էի, երբ թաքուն մայրիկիս շպարվելու պարագաները վերցնում էի, մայրս էլ միշտ զարմանում էր, թե ուր է կորում իր կոսմետիկան: Արդեն տասնհինգ տարեկանում սկսեցի դիմահարդարել ընկերուհիներիս և հարազատներիս: Երբ ընդունվեցի տնտեսական համալսարան, իմ տաղանդը գնահատեցին համակուրսեցիներիս, հետո էլ նրանց ընկերուհիները և ծանոթները: Ես սիրում էի այդ գործը, բայց երբեք չէի կարող մտածել դիմահարդարի կոչման մասին և որ այն կդառնա իմ կյանքի մի մասը:

- Գիտեմ, որ ժամանակին ուզում էիք երգչուհի դառնալ, ինչո՞ւ չիրականացրեցիք ձեր երազանքը

- Ես դեռ փոքրուց սիրել եմ երգել և ելույթ ունենալ բեմում: Ունեմ երաժշտական կրթություն՝ դաշնամուրի բաժնում եմ սովորել: Շատ սիրում եմ նվագել, երբ փոքր էի բոլորը վստահ էին, որ երգչուհի եմ դառնալու, բայց ինչպես ասում են ճակատագրից չես փախչի: Չիրականացրեցի երազանքս, քանի որ հասկացա, որ ինձ այլ շնորհ է տրված՝ մարդկանց երջանկություն և գեղեցկություն պարգևելու:

- Ձեր հարցազրույցներից մեկում պատմել էիք, երբ նոր էիք սկսում ստիպված էիք շատ խոչընդոտներ և դժվարություններ հաղթահարել, արդյո՞ք այդ ամենը չկոտրեց Ձեզ: 

- Անկեղծ ասած, ժպիտը դեմքիս եմ հիշում այդ օրերը, երբ անվճար էի աշխատում՝ հանուն գովազդի և հաճախորդի: Քանի որ այն մարդկանց ում դու անվճար սպասարկում ես, հետո դառնում են քո հաճախորդները, նրանք էլ քեզ խորհուրդ են տալիս իրենց ծանոթներին, հարազատներին: Իհարկե եղել են արցունքներ, երբ հիասթափվում էի, բայց նորից ոտքի էի կանգնում: Ծանր ճամպրուկներից ձեռքերս ցավում էին, և երբ ամենաանհարմար պահին անձրև էր սկսում, ցուրտ էր և հարազատ մարդ չկար: Հիշում եմ, երբ հերթական հիասթափությունից հետո զանգեցի քույրիկիս և ասացի, որ այլևս չեմ կարողանում, նա էլ ասաց Գոհար, ուժեղ եղիր և հասիր քո նպատակին: 

- Դուք երբեմն հրապարակում եք լուսանկարներ, որտեղ Ձեր դիմահարդարումը մեղմ ասած սարսափելի է: Շատերն այսօր իրենց անցյալը թաքցնում են, իսկ դուք ոչ: Ինչո՞ւ

- Իսկ ինչու պետք է ամաչեմ իմ անցյալից, հակառակը՝ ես հպարտանում եմ իմ աշխատանքներով: Այդ փուլում ես դրանք համարում է լավը, բայց քննադատությունը շատ էր, իսկ ես հաճախ էի դրանից վիրավորվում: Ես հասկանում է նաև, որ եթե չլինեին այդ վատ մեկնաբանությունները, ես հիմա չէի լինի այս աստիճանի վրա: Ամեն անգամ, երբ նայում եմ իմ հին աշխատանքներին, հասկանում եմ, թե որքան հեռուն եմ գնացել:

- Գոհար ասում են՝ Ձեր ծառայությունները բավականին թանկ են, ինչպե՞ս եք որոշում գինը

- Իմ ծառայություններն անգին են, իսկ եթե ավելի լուրջ ամեն պրոֆեսիոնալ գիտի իր ծառայության գինը: Իմ կարիերայի սկզբում ես ունեի շատ էժան գներ, կարելի է ասել, որ ի վնաս ինձ էի աշխատում: Երբ արդեն հաճախորդներս շատ էին, հարազատ քույրս սկսեց զբաղվել իմ մենեջերությամբ և գրանցումներ էր անում: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ այսպես երկար չեմ կարող աշխատել և հեռուն չեմ գնա: Նա էլ արեց առաջին քայլը և ծառայության գները բարձրացրեց: Այդ քայլով ես վախենում էի, որ կկորցնեմ իմ հաճախորդներին, բայց ի զարմանաս ինձ՝ նրանց քանակը երեք անգամ մեծացավ: Մեխանիզմն այսպես է, ինչպես սկզբում դնես, այնպես էլ կգնա:

- Գոհար իսկ հետևո՞ւմ եք հայկական շոու բիզնեսին և ունե՞ք արդյոք  արտիստներ

- Ես ստեղծագործ մարդ եմ, բայց հեռուստացույց շատ հազվադեպ եմ նայում, քանի որ օրս շատ հագեցած է: Ցավոք չեմ հասցնում հետևել թե՛ ռուս և թե՛ հայկական էստրադային: Փոքր տարիքից իմ կուռքն է եղել Շառլ Ազնավուրը, ումով կարելի է միշտ հիանալ: Այս մարդու շնորհիվ Եվրոպայում գիտեն Հայաստանի մասին, նա այն մարդն է, ով պրոպագանդում է հայկական մշակույթը: 

- Հայ արտիստներից, ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել

- Ես հաճույքով  կաշխատեի Սիրուշոյի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի հետ. բացի այն որ նրանք գեղեցիկ են, ես հավանում են նրանց երգերը: 

- Երբ ե՞ք վերջին անգամ եղել Հայաստանում և ի՞նչ առիթով

- Հայաստանում ես լինում եմ ամեն տարի, երբեմն էլ տարին մի քանի անգամ: Հաճախ առիթ են հանդիսանում ամառային արձակուրդները և բարեկամներիս հարսանիքները: Վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել՝ եղբորս հարսանիքին: Իսկ երկու տարի առաջ կարողացա լինել հիասքանչ Ղարաբաղում, ինչպես նաև Տաթևում:

- Ձեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկն էլ նշանադրությունն էր: Պատմեք մեր ընթերցողների համար, ինչպե՞ս ձեզ սիրելին գրավեց ձեր սիրտը

- Ամեն ինչ պանրից սկսվեց:  Նա ինձ գերեց իր բարիությամբ, մենք նրա հետ ծանոթացանք բարեգործական երեկոյի ընթացքում: Մենք գնում էինք տարբեր նվերներ,որոնք պատրաստել էին մանկատան երեխաները: Մեր հայացքները հանդիպեցին, երբ ես թաքուն պանիր է ուտում, այդ ժամանակ ես և նա ծիծաղեցինք, այդպես ամեն ինչ սկսվեց: Նա շատ հանգիստ, իմաստուն, բարի, անկեղծ տղամարդ է: Նա ինձ դարձնում է աշխարհի ամենաերջանիկ մարդն այս կյանքում:

- Երբ ե՞ք պատրաստվում ամուսնանալ

Հարսանիքը նախատեսում ենք անել սեպտեմբերի սկզբին, շուտով կսկսենք պատրաստվել: Մնացածը գաղտնի կպահեմ 

- Գոհար դուք ունեք ամեն ինչ լիարժեք երջանկության համար, կամ գուցե ինչ-որ բան ամեն դեպքում պակասում է:

- Ինձ համար ամենաթանկ և ամենակարևորը իմ ընտանիքն է, հարազատներս և մտերիմներիս, ես ուզում եմ, որ նրանք միշտ առողջ լինեն:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի
Ամենադիտված