ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Հայաստանում գումարում են այս տարվա երկրորդ նիստը
ՔաղաքականությունՀայաստանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկների վարչապետերը այս տարի հանդիպում են արդեն երկրորդ անգամ: Հայաստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են բոլոր անդամ երկրների վարչապետները: Նախատեսվում է պաշտոնական լուսանկար, ապա նեղ հանդիպո ւմ` վարչապետների մասնակցությամբ, դրան կհաջորդի Միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը: Դրանից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ու 2016-ին խորհրդի նախագահությունը ստանձնած Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը հանդես կգան հայտարարություններով:
Այս տարվա առաջին նիստն անցկացվել է Ռուսաստանում ապրիլի 13-ին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերն անհրաժեշտության դեպքում անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: