Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով
Մոսկվան բարձր է գնահատում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական, խաղաղարար ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում դա», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը։
ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումն առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության անհնար է։